Հաջորդ նիստին պետք է ապահովվի Մանվել Գրիգորյանի ներկայությունը․ դատավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

Դատարանը կդիմի քաղաքացիական հիվանդանոց, որ հաջորդ նիստին ապահովվի ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ներկայությունը նիստերին։ Այս մասին հոկտոմբերի 29-ին դատական նիստին հայտարարեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

«Դատարանը գրությամբ կդիմի այն քաղաքացիական հիվանդանոց, որտեղ գտնվում է Մանվել Գրիգորյանը՝ տեղեկացնել, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը չի խոչընդոտում դատական նիստերին մասնակցելու համար, նրա տեղաշարժը կարելի է  ապահովել կողմնակի անձանց և օժանդակ սարքերի կիրառմամբ և նիստերին ըստ անհրաժեշտության ապահովել բժշկի հսկողությունը։ Հաջորդ նիստին պետք է ապահովվի  ամբաստանյալի ներկայությունը նիստերին»,-նշեց նա։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ուսումնասիրելու համար ստեղծված բժշկական փորձաքննության արդյունքներն այսօր ներկայացվեցին, ըստ որի նրա առողջական վիճակը համատեղելի է կալանքին։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news