Մխչյան գյուղում գտնվող արջերը տեղափոխվել են էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

արջ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ իրենց է դիմել Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող «Հրաշք Այգի» ռեստորանային համալիրի տնօրինությունը՝ տարածքում պահվող թվով 2 արջին տեղափոխելու խնդրանքով։

Հոկտեմբերի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Հրաշք Այգի» ռեստորանային համալիրի և «Զօօ Ֆաունա Արտ» կենտրոնի եռակողմ համաձայնությամբ, Տեսչական մարմնի աշխատակիցների աջակացությամբ, կենդանաբանների հետ համատեղ մեկուկես տարեկան արու և էգ արջերն առանց քնեցնելու տեղափոխվել են «Զօօ Ֆաունա Արտ» էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոն։