Փոխքաղաքապետն առաջարկել է Կենդանաբանական այգու տնօրենին ազատել պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Երևան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կենդանաբանական այգում կենդանիների անկման հերթական միջադեպին:

«Հաշվի առնելով վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել եմ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին պաշտոնն ազատելու դիմում գրել»,- գրել է նա: