Վազգեն Մանուկյանի կնոջը հրավիրել են ոստիկանություն՝ բացատրություն տալու․ նա մերժել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Վարդուհի

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, թե ինչպես են ոստիկանությունից իրեն հրավիրել բացատրություն տալու հոկտեմբերի 30-ի նույն սոցիալական հարթակում գրառման կապակցությամբ, որտեղ Վազգեն Մանուկյանի կինը դատախազությանը հորդորում էր ստուգել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆինանսական միջոցների օրինականությունը:

«Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ինձ զանգահարեց ոմն անծանոթ և ներկայացավ որպես ոստիկանության 6-րդ վարչության աշխատող և «հրավիրեց» վարչություն բացատրություն տալու իմ ս․ թ․ հոկտեմբերի 30–ի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ։

Պատասխանեցի, որ հրաժարվում եմ ներկայանալ և պարտավոր չեմ բացատրություն տալ (օրնենքով բացատրություն տալու պարտավորություն կամ բացատրություն տալու նպատակով ներկայանալու պարտավորություն ոչ ոք չունի)։ Թվաց, թե հարցը սպառված է, բայց՝ ոչ։

Երեկոյան՝ ժամը մոտ 19-ն անց 10-ին, իրենց բնակարանի շեմին նկատել է երկու անծանոթի։ Հարցին, թե ովքեր են, պատասխանել են՝ 6-րդ վարչությունից, և 15 րոպե պահանջել են դուռը բացել և ստորագրել ինչ-ինչ փաստաթղթեր։

Եվս մեկ անգամ մերժեցի, բացատրելով մեր «փառապանծ» իրավապահ մարմինների աշխատողներին, որ բացատրություն տալ կամ չտալը իմ իրավունքն է, և որ իրենք իրավունք չունեն ինձնից ստիպողաբար բացատրություն կորզել։ Կարծում եմ, ոստիկանները քաջատեղյակ են օրենսդրական կարգավորումներին, ու նման պարագայում այս ամենը ես համարում եմ ոչ միայն «իրավական» ապօրինություններ, այլև սպառնալիքներ իմ և իմ ընտանիքի նկատմամբ»,-գրել է Վարդուհի Իշխանյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news