Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հագուստի տաղավարին

.ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

/

Նոյեմբերի 6-ին` ժամը 19:27-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կամսար Ա., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Շահումյան 137/6 հասցեում գտնվող հագուստի տաղավարին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Արթուր Խ., ծնված 1992 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: