Վրաստանում 27 մարդ է ձերբակալվել գեյերի մասին ֆիլմի դեմ ցույցերին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Վրաստան

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Բաթումիում և Թբիլիսիում ակցիաների ընթացքում 27 մարդ է ձերբակալվել, որոնք մասնակցել են երկու ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ պարողների մասին սենսացիոն ֆիլմի պրեմիերայի դեմ ցույցերին։ Հայտնում է РИА Новости-ն։ 

Լևան Ակինի, վրացական Takes Film և շվեդական French Quarter Film-ի համատեղ «Հետո մենք պարեցինք» (Then We Danced) ֆիլմն է։ Այն ներկայացված է «Օսկարի»։ Ֆիլմի պրեմիերան արդեն կայացել է նաև Կաննի կինոփառատոնում, որտեղ կինոնկարը տասնյակ ֆիլմերի մեջ զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։  Ֆիլմի ցուցադրության համար թույլտվություն արդեն տրամադրել է 20 երկիր։

«Վրացական երթ» ծայրահեղ ազգայնական խմբավորման անդամները, հոգևորականներն ու նրանց համախոհները Բթումիի և Թբիլիսիի կինոթատորններում ակցիաներ են իրականացրել նպատակ ունենալով խանգարել ֆիլմի պրեմիերային։

Ցուցարարները փորձել են ճեղեքլ ոստիկանական պատնեշն ու ներխուժել կինոթատորնի շենք, ինչի հետևանքով բախումներ են եղել ցուցարաների և ոստիկանության միջև։ Ծայրահեղականները ոստիկանության  ուղղությամբ շշեր են նետել և պայթուցիկ նյութեր օգտագործել։

«Ձերբակալվել է 27 մարդ խուլիգանության և հերթապահություն իրականացնող ոստիկանությանը չհնազանդվելու համար։ Նրանցից 24-ը Թբիլիսիում են, 3-ը՝ Բաթումիում»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։

Նախարարությունից հայտնում են, որ իրավապահները կարողացել են կարգ ու կանոն պահպանել, ֆիլմի պրեմիերան ճիշտ ժամանակին է եղել։  

Տեսանյութեր

Live

Լրահոս