«Սիրիական հակամարտությունը երրորդ համաշխարհայինի փոքր մոդելն է». Ասադ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Ասադ

Սիրիայում հակամարտությունը երրորդ համաշխարհային պատերազմի փոքր մոդելն է: RT-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:

«Պատճառները տարբեր են և նավթը դրացից մեկն է, ես չեմ կարծում թե պատերազմը սկսվել է միայն նավթի պատճառով։   ԱՄՆ-ն պատերազմում ամբողջ աշխարհում: Այստեղ խոսքը տեկտոնական տեղաշարժերի և «երկրաշարժերի» մասին է: Չէ՞ որ Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված հին աշխարհակարգը սպառել է իրեն, հատկապես՝ Խորհրդային միության փլուզումից հետո: Միաբևեռ աշխարհի մոդելն այլև գործուն չէ: Առանձնանում են մի շարք աճող տերություններ, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և այլն»,- ասել է Սիրիայի նախագահը:

Ըստ Ասադի՝ առաջատար լինելու գործում ԱՄՆ-ն չի ցանկանում ոչ ոքի գործընկեր համարել, նույնիսկ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիային և այլ խոշոր պետությունների:

Սիրիական հակամարտության կարգավորման հարցով Ժնևյան գործընթացի վերաբերյալ  Ասադը կարծում է, թե Վաշինգտոնը փորձում է դրա շրջանակում իր նպատակներին հասնել, այդ պատճառով այս ձևաչափն անհաջողության մատնվեց․

«Դա ամերիկյան հնարք է: Այն նպատակ ունի հասնել քաղաքականությանը, որը չկարողացավ առաջ տանել նախ՝ ցույցերի, հետո՝ ահաբեկիչների օգնությամբ»:

ԱՄՆ-ն, ըստ Ասադի՝ անհանգստացած է, որ կարող է կորցնել համաշխարհային գերիշխանությունը, այդ պատճառով որոշել է պայքարել Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի դեմ:

«Վաշինգտոնը գոյատևման պայքար է մղում»,- ասել է Ասադը։