Unibank

Unibank Mobile

Փաշինյանի «դուխը» Մոսկվայում գնահատեցին. քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

«Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հարթել հետհեղափոխական ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերություններում առկա որոշակի անվստահության մթնոլորտը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքագետ Նարեկ Մինասյանը, հավելելով, որ Սերգեյ Լավրովի Հայաստան պաշտոնական այցը, ի շարս այլ հարցերի պետք է դիարկել նաև հենց այս համատեքստում:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն էլ կիսելով իր գործընկերոջ տեսակետը՝ համոզմունք հայտնեց, որ   Մոսկվայում գնահատեցին Փաշինյանի՝ երկու երկրների հարաբերություններում արձանագրված դժվարությունները հաղթահարելու ձգտումները, և այսօր դրանք շատ դինամիկ ու հետևողականորեն զարգացում են ապրում:

Բանախոսներն անդրադարձել են նաև ՌԴ արտգործնախարարի արցախյան հարցով ուշագրավ շեշտադրումներին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահին հասցեագրված թաքնված ուղերձին:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս