Մետրոյի նոր կայարանի և ճոպանուղու միֆը․ ավարտ նշեք․ Երևանի ավագանու անդամ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Մետրոյի նոր կայարանի և ճոպանուղու միֆը.....

Քաղաքային նոր իշխանության հնգամյա ծրագրում մետրոյի և ճոպանուղու մասին գրված է. սկիզբ՝ 2019, ավարտ՝կախված ներդրումներից.....

Հ.Գ. Ընկերնե՛ր, այդ էսքիզը կարող է անել ճարտարապետական ավարտած, կամ նույնիսկ դեռ սովորող ցանկացած մեկը, բայց այ իրագործման համար Ձեր նշած ներդրումներին սպասում էին նաև քաղաքապետներ Համբարձում Գալստյանը, Վահագն Խաչատրյանը,Աշոտ Միրզոյանը, Վանո Սիրադեղյանը,Սուրեն Աբրահայանը, Ալբերտ Բազեյանը, Ռոբերտ Նազարյանը, Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, Կարեն Կարապետյանը, Տարոն Մարգարյանը.....

Հ.Գ. Ավա՛րտ նշեք, ավա’րտ … կամ գոնե պոպուլիստական հայտարարություններ մի արեք, որի իրագործման վրա վստահ չեք…»