Բիլ Գեյթսը գլխավորում է Bloomberg-ի վարկանշային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Գեյթս

Bloomberg- ի վարկանիշով՝ Microsoft- ի հիմնադիր Բիլ Գեյթսը 110 միլիարդ դոլար ունեցվածքով ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդ:

Bloomberg Billionaires Index-ի տվյալներով Գեյթսին հաջորդում է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը։ Նրա կարողությունը կազմում է 109 միլիարդ դոլար։

Louis Vuitton Moët Hennessy ֆրանսիական կորպորացիայի ղեկավար Բերնար Առնոն 3-րդն է՝ 103 միլիարդ դոլար եկամուտով։

Առաջին հնգյակում են ամերիկացի ներդրող, Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը՝ 86,6 միլիարդ դոլար և Facebook– ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 74,5 միլիարդ դոլար ունեցվածքով։