Հիշո՞ւմ եք «Հայրենիքի» հարակից հրապարակի նախագիծը. մոռացե՛ք նախագիծը. Թեհմինա Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Թեհիմինա

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհիմա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագծին, գրառում է արել՝ նշելով, որ քաղաքապետի ներկայացված հնգամյա զարգացման ծրագրում չկա այդ նախագիծը։

«Հիշո՞ւմ եք այս նախագիծը: Ես շատ լավ եմ հիշում։ Շուրջ մեկ ամիս ողջ քաղաքային իշխանությունը, ավագանու անդամներն ու հասարակությունը պաթոսով խոսում էին այս նախագծի մասին։ Այդ պահին անհրաժեշտություն կար պոպուլիզմով զբաղվելու ու հասարակության աչքին հերթական «թոզ փչելու»։

Հարգելի՛ համաքաղաքացիներ, պետք է Ձեզ հերթական անգամ հիասթափեցնեմ։ Մոռացե՛ք այս նախագիծը։ Քաղաքապետի կողմից ներկայացված հնգամյա զարգացման ծրագրում չկա այս նախագիծը, ինչպես եւ չկա որեւէ ստորգետնյա կամ վերգետնյա անցում կառուցելու տեսլական։ Չկա երթեւեկությունը թեթեւացնող որեւէ էստակադայի/հանգույցի կառուցում!!!

Ալեեեեեե հոպ, կա նախագիծ, չկա նախագիծ»,-գրել է Թեհմինա Վարդանյանը:

2019-ի փետրվարին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր տեղադրել և կից գրառում արել. «Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը: Այն զգալիորեն կթեթևացնի երթևեկությունը Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթևեկություն: Նախագծի տեսանելի առավելություններից մեկն էլ այն է, որ հարակից շենքերը ամբողջովին մնում են տեսադաշտում»: