Սիրիայի հյուսիսում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 18 խաղաղ բնակիչ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Սիրիա

Սիրիայի հյուսիսի Էլ- Բաբ քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 18 խաղաղ բնակիչ զոհվել է,  27-ը՝ տուժել: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Anadolu-ին։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իր Twitter-ի էջում ավելի վաղը հայտնել էր 10 զոհի և 15 տուժածի մասին: ՊՆ-ի տվյալներով՝ ականապատ մեքենայի պայթյունը եղել է  ավտոբուսի կայարանի մոտ:

Ըստ թուքական ՊՆ-ի՝ պայթյունը կազմակերպել են Քրդական աշխատավորական կուսակցության անդամները:

Էլ-Բաբը 2016-ին իրականացված «Եփրատի վահան» թուրքական ռազմարշավի արդյունքում «ամբողջությամբ ազատագրվել էր Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչներից»: