Նախագահը պարգևատրել է երաժշտության, գրականության, իրավագիտության ոլորտի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ երաժշտության, գրականության, իրավագիտության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ մեդալներ են ստացել։ Հրամանագրերը՝ ստորև․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության սերժանտ Էդգար Իշխանի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,-նշված է հրամանագրերից մեկում:

 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Գրական-մշակութային երկարամյա գործունեության համար գրականագետ Ավետիք Վիգենի ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,-նշված է հրամանագրերից մեկում:

 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Երաժշտարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Յուրի Հայկի ԴԱՎԹՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,-նշված է հրամանագրերից մեկում:

 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝

Հովհաննես Կենսաբերի ԵՆՈՔՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ

Գեղամ Մարտինի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ»,-նշված է հրամանագրերից մեկում: