Նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից կդառնա 68 հազար դրամ․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

նվազագույն

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծին կողմ քվեարկեց 100 պատգամավոր:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթով նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից կդառնա 68 000 դրամ: