Unibank

Unibank Mobile

Միլանի հայ համայնքի ներկայացուցիչը կոչ է արել Փաշինյանին հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

«Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք: Դա ամենամեծ բանն է, որ Դուք կարող եք անել Հայաստանի համար: Այս քաղաքականությունը, որ վարում եք հիմա, տանում է Արցախը և Հայաստանը կործանման»,- Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտի աշխատակից ներկայացած հայ կինը։

«Որպես Հայաստանի քաղաքացի` ես ծայրահեղ մտահոգված եմ նոր իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականությամբ` ատելության քարոզ, բոլոր պետական ինստիտուտների կազմաքանդում, Արցախի հարցում ոչ մի ռազմավարություն գոյություն չունի: Ես համարում եմ, որ այս քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի պետականության համար լրջագույն սպառնալիք է: Դա կործանման ճանապարհ է»,-հայտարարեց նա:

Ի պատասխան վարչապետն ասել է․ «Անընդհատ ասում եք ատելության քարոզ: Իսկ ո՞վ և որտե՞ղ է տանում այդ ատելության քարոզը։ Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն է, դրանում իմ մեղքը ո՞րն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն: Ընդհակառակը` մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն»:

Տեսանյութեր

Live

Լրահոս