Չավուշօղլուն ԵԽ-ին երկերեսանի է համարում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News 

Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիի արտահայտությունները երկերեսանիության դրսևորում է համարում։

«Այն, որ Եվրախորհրդարանի ղեկավարը նկատողություններ է անում, որոնք չէր համարձակվի անել անձամբ ինձ, և փորձում է դրանք մատուցել որպես ճշմարտություն, ԵԽ երկերեսանիության և անկեղծ չլինելու ևս մեկ օրինակ է»,- ասել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը։

Չավուշօղլուի կարծիքով՝ ամոթ է, որ Եվրոպայի ժողովուրդներին ներկայացնող մարդը խեղաթյուրում է զրույցի բովանդակությունը։