Unibank

Unibank Mobile

Քաղաքացին խանութներից խաբեությամբ ապրանքներ էր «գնել» և վճարել հուշանվեր թղթադրամով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 02, 24News

.

Նոյեմբերի 30-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Երեւանի Սիլիկյան թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 56-ամյա մի քաղաքացու։

Ոստիկանությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին Նաիրիի վարչական տարածքում գտնվող մի շարք խանութներից կատարել է գողություններ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարված դեպքի վայրերի զննության ժամանակ բերման ենթարկվածը մատնացույց է արել Նոր Գեղի գյուղի խանութներից մեկը եւ հայտնել, որ սեպտեմբերին այնտեղից գողություն է արել։

Նա մատնացույց է արել նաեւ Նոր Արտամետ գյուղի 8-րդ փողոցում գտնվող խանութը եւ հայտնել, որ սեպտեմբերին 5.000 ռուբլի հուշանվեր թղթադրամով խաբեությամբ ձեռք է բերել տարբեր ապրանքներ։

Նույն եղանակով Եղվարդի Կոմիտասի փողոցի խանութից սեպտեմբերին 5.000 ռուբլի հուշանվեր թղթադրամով խաբեությամբ գնել է օծանելիք, կոնյակ եւ ծխախոտ:

Վնասի չափը պարզվում է:

Խանութների սեփականատերերը հրավիրվել են բաժին՝ հաղորդում տալու։

Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս