Գեղարքունիքի մարզում բախվել են Honda-ն ու Lada-ն. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում Վարդենիկ-Զոլաքար գյուղամիջյան ճանապարհին բախվել են Վարդենիկ գյուղի բնակիչ, 54-ամյա Դավիթ Նադարյանի վարած Honda մակնիշի 72 RR 272 համարանիշի և Զոլաքար գյուղի բնակիչ, 22-ամյա Լադիկ Աբրահամյանի վարած ВАЗ 2114 40 մակնիշի 35 GG 388 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Լ. Աբրահամյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 24-ամյա Թաթուլ Հարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Աղբյուրը հայտնում է, որ ճանապարհը եղել է մերկասառույց, ճանապարհի մշակման աշխատանքներ չեն իրականցվել:

Տեսանյութեր

Live

Լրահոս