ՀՀ իշխանությունն ամեն գնով պետք է հասնի Արցախի միջազգային ճանաչմանը․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News 

Շարմազանով

ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1991-ի այս օրը Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն անկախ և ազատ Արցախի։ 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այո ասեց անկախությանը:
Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների 82 տոկոսից ավելին:
Արցախի անկախությանը այո է ասել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99 տոկոսը կամ 107. 648 մարդ:

Հայաստանի իշխանությունների սուրբ պարտականությունը պետք է լինի ամեն գնով բանակցություններում պաշտպանել Արցախի ժողովրդի որոշումն ու հասնել դրա միջազգային ճանաչմանը»:

Տեսանյութեր

Live

Լրահոս