Կորոնավիրուսը հասավ Ուկրաինա․ Կիևում վարակման առաջին դեպքն է գրանցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

կորոնավիրուս

Ուկրաինական լրատվամիջոցները, Կիևի քաղաքային լաբորատորիայի ուսումնասիրությանը, հայտնում են, որ Ուկրաինան հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։

Չինաստանում վարակվածների թիվը գերազանցում է 2700-ը, 80-ը մահացել է, 1 օրում ավելի քան 270 դեպք է գրանցել։ Վարակման դեպքեր են գրանցվել Չինաստանում, Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Մալայզիայում:

2019-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունը հայտնել էր Ուհանում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Հունվարին տեղեկություն տարածվեց, որ նոր տեսակի հիվանդությունը կորոնավիրուսն է: