Վալերի Օսիպյանը հանդիպել է Երևան-Սևան մայրուղին փակած քաղաքացիների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հոկտեմբերի 20-ին հանդիպել է Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Վալերիյ Օսիպյանը լսել է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որոնք կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողի ձերբակալման հետ:

Նա նշեց, որ զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ ու եղել է քննարկում: 
ՀՀ ոստիկանապետ հանգամանալից ներկայացրեց ստեղծված իրավիճակն ու վստահեցրեց, որ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ, և ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները:

Ոստիկանների ձերբակալման պատճառով նրանց հարազատներն այսօր փակել էին Երևան-Սևան ճանապարհը: