Պետականությանը այսքան հակադիր որևէ փաստաթուղթ երբևէ չեմ տեսել․ Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

ռուբեն

Վստահ եմ՝ Եվրոպայի խորհրդում ՀՀ անդամությունը և այս նախագիծը անհամատեղելի են։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 37 պատգամավորի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագծին։

«Րոպեներ առաջ իմ քայլականները ԱԺ կայքում տեղադրել են Սահմանադրական փոփոխությունների ահա այս նախագիծը։

Իրավաբանությանը, Սահմանադրությանը, Պետականությանը այսքան հակադիր որևէ փաստաթուղթ երբևէ չեմ տեսել։

Վստահ եմ՝ Եվրոպայի խորհրդում ՀՀ անդամությունը և այս նախագիծը անհամատեղելի են»,– գրել է նա իր հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ պատգամավորները առաջարկել են նախագիծ, որով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և անդամների պաշտոնավարումը։