ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիների

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

.

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 11-ին ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած մի խումբ քաղաքացիների:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին: