Հայկական կողմից զոհերն անթույլատրելի են․ Մարուքյան

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Մարուքյան

Բանակում մահվան դեպքերը լուրջ մտահոգություն են առաջացնում, դա անթույլատրելի է: Այս մասին ԱԺ-ում լրագողների հետ ճեպազրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ըստ Մարուքյանի՝ ԼՀԿ-ի համար տարին պաշտպանական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներով է սկսվել։ Հանդիպումներին քննարկվել են նաև բանակում մահվան դեպքեևին վերաբերող հարցեր։

«Կշարունակենք զգոն լինել և իշխանությունից պահանջել համապատասխան քայլեր ձեռնարկել, քանի որ ամեն ինչ չէ, որ կարելի է կապել որոշակի վարքի կամ ենթամշակույթի հետ»,- ասել է Մարուքյանը։

 Նա հավելել է, որ հետևողական աշխատանքներ պետք է տանել նման դեպքերը վերացնելու համար: Պատգամավորի խոսքով՝ հայկական կողմի համար նման միջադեպերն անթույլատրելի են:

Հարցին, թե ԼՀԿ-ն ինչպես է վերաբերվում այն հրապարակումներին, որ Արցախում զոհված զինծառայողների հիմնական մասը Հայաստանից է, Մարուքյանն ասել է, որ այդպիսի մոտեցումը սխալ է․

«ԼՂՀ պաշտպանության բանակում ավելի շատ են Հայաստանից զինծառայողները, քան Արցախից, ինչով էլ պայմանավորված է Հայաստանից զինծառայողների շրջանում կորուստների բարձր ցուցանիշը: Նման հայտարարությունները որևէ կապ չունեն խոսքի ազատության հետ»,- ասել է նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս