Տեղ գյուղում Ադրբեջանի իրականացրած սադրանքն այդ երկրի քաղաքականության շարունակությունն է․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

3d6cbd62-0b83-4833-a3e5-9d472948a61a.jpg

Ադրբեջանը Տեղ գյուղում իրականացրած սադրանքով հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ շարունակելով իր հարձակումների շարքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ: Ադրբեջանի այս քաղաքականությունը նորություն չէ. դա 2021 թ.-ի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված հարձակումների շարունակությունն է, որոնց հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները», - գրել է Մարուքյանը Twitter-ում։

Գրառմանը կից նա տեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները  մեքենայով մոտենում ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, որոնք ինժեներական աշխատանքներ էին կատարում, և կրակ են բացում նրանց ուղղությամբ:

Ադրբեջանական սադրրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր: