Մի խումբ քաղաքական ուժեր ու ՀԿ-ներ կոչ են անում բացել 2015 թվականի քվեապարկերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

.

«Հայտնում ենք Ձեզ, որ 2015 թվականի «բարեփոխումներով» ՀՀ Սահմանադրության ընդունումը՝ ժողովրդական հանրաքվեի արդյունքն ու դրա լեգիտիմությունը, մինչ օրս հասարակության լայն զանգվածների, ինչպես նաև բազմաթիվ քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, և ՀՀ քաղաքացիների օբյեկտիվ կասկածանքի տակ է։ Այս մասին ասված է մի շարք քաղաքական ու հասարակական կուսակցությունների, մտավորականների ու հանրային գործիչների՝  գլխավոր դատախազությանը, քննչական ծառայություններին, ազգային անվտանգության ծառայությանն ուղղված դիմումում։

«Հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2015 թվականի «բարեփոխումներով» ՀՀ Սահմանադրության ոչլեգիտիմության մասին բազմիցս արած հայտարարությունները հայ հասարակության մեջ ավելի են խորացրել այն համոզմունքը, որ 2015 թվականի ՀՀ Սահմանադրությունը լեգիտիմ չէ։ 2015 թվականի ՀՀ Սահմանադրությունը ՀՀ Անկախության Հռչակագրի սկզբունքների հետ անհամատեղելի է ու հակաիրավական է։ Սահմանադրությունն ընդունելու ժամանակ տեղի են ունեցել ընթացակարգային խախտումներ և կեղծարարություններ։

«Ճշմարտությունը երևան բերելու նպատակով դիմում ենք ձեզ, որպեսզի օրենքով սահմանված կարգով վերը նշվածի կասկածանքով գործ հարուցվի և քննություն տարվի՝ արխիվացրած քվեապարկերը բացելու և վերահաշվարկելու գործընթացն իրականացնելու համար։  2015 թվականի ՀՀ Սահմանադրության հանրաքվեի արխիվացված քվեապարկերը բացելու և վերահաշվարկելու գործընթացն իրականացնելու նպատակով առաջարկում ենք ստեղծել հանձնախումբ, որը կազմված պետք է լինի հնարավորինս բոլոր քաղաքացիական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներից, որպեսզի գործընթացը լինի բա՛ց, թափանցի՛կ ու վստահություն ներշնչող», նշել են դիմումի հեղինակները, որոնց ցանկը ներկայացվում է ստորեւ.

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ)

ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ

Գևորգ Հովսեփյան

(«Նժդեհյան ցեղակրոն» կուսակցություն)

Արտյոմ Խաչիկյան

(«Հայք-հայկազունիներ» կուսակցություն)

Լուսինե Հարոյան

(«Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցություն)

ՀԱՀ հասարակական կազմակերպությունների

և նախաձեռնությունների խորհուրդ

Կարո Կարապետյան

(«Վահագն» ռազմահայրենասիրական» ՀԿ)

Աղասի Մանուկյան

(«Քաղաքացիական միավորում» ՀԿ)

Էդիկ Փոլադով

«Թալիշ սահմանամերձ բնակավայրեր հայրենասիրական ՀԿ»

Աշոտ Աշոտյան

(«Ժողովրդի ձայն» նախաձեռնություն)

Շմավոն Վեզիրյան

(ԹԵԳՄ ՀԿ)

Էդիկ Փոլադով

(«Պատրիդա» Հայաստանի հույների ՀԿ)

ՀԱՀ մտավորականների խորհուրդ

Արթուր Արմին Բաբայան

(մշակութաբան)

Արամ Գաբրիելյան

(բնապահպան, ֆիզիկամաթեմատիկական

գիտությունների թեկնածու)

 

Հրաչիկ Հակոբջանյան

(բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ)

Խաչատուր Խաչատրյան

(գյուղատնտես)

Հրայր Աղինյան

(քաղաքագետ)

Գևորգ Յազիչյան

(պատմական գիտությունների թեկնածու)

Աշոտ Գևորգյան

(ֆիզիկամաթեմատիկական

գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)

Հասմիկ Աղինյան

(բժշկուհի)

Սաթենիկ Ավետիսյան

(գրականագետ)

Տեսանյութեր

Live

Լրահոս