Ակտիվ քարոզչության փուլը կմեկնարկի մարտի 2-ին և կտևի մինչև ապրիլի 3-ը․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

Պապիկյան

«Այո»-ի քարոզչությունը նախատեսել ենք իրականացնել մի քանի շերտով: Ակտիվ քարոզչության փուլը կմեկնարկի մարտի 2-ին և կտևի մինչև ապրիլի 3-ը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:

«Քարոզչության նպատակն է հանրութանը ներկայացնել այն կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների համար»,- ասել է Պապիկյանը։

Շտաբի ղեկավարը հայտնել է, որ այժմ արձակուրդում է, աշխատանքի կվերադառնա Վրաստան այցի համար, և կրկին արձակուրդ կվերցնի:

Պապիկյանը հավելել է, որ Նիկոլ Փաշինյանը ևս կմասնակցի քարոզարշավին և ըստ անհրաժեշտության կլինի արձակուրդում։
 

Տեսանյութեր

Live

Լրահոս