Փաշինյանը ժամանեց Վրաստան․ նրան դիմավորել է վարչապետ Գախարիան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Նրան պատվո պահակախմբով օդանավակայանում դիմավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Հայկական պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը:

Նշենք, որ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի, Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հետ: