ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-11-ը կգտնվի Բելգրադում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

արարատմիրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հրավերով մարտի 9-11-ը կգտնվի Բելգրադում: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ Պատվիրակության կազմում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը, Արտակ Մանուկյանը, Նազելի Բաղդասարյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը: