Վահե Գրիգորյանը կրկին բացակայել է ՍԴ նիստից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Վահե Գրիգորյան

2020 թվականի մարտի 10-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նիստ։

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնում է, որ նիստին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված և ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։