Ջերմուկի օդին որևէ սպառնալիք չպետք է լինի. եթե օդը չի լինելու, հանքը չի լինելու․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

նիկոլլ

Ջերմուկի օդին որևէ սպառնալիք չպետք է լինի, Ջերմուկի օդը պետք է մնա մաքուր, Ջերմուկում այսօր «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ 2 կարծիք չկա։ Ոչ մեկ չի ասում՝ եկե՛ք, Ջերմուկի ջուրը աղտոտենք։ Խոսքը նրա մասին է, թե հնարավոր է արդյոք այդ հանքը շահագործել այնպես, որ օդը, ջուրը չաղտոտվեն։ Եթե հնարավոր է, այս ճշմարտության հետևից մենք պետք է գնանք։ Եթե հնարավոր չի, ուրեմն հնարավոր չի, ուրեմն ըտեղ թեմա չկա, նույնիսկ քննարկման բան չկա ու բացառված է, որ այդ հանքը շահագործվի», - հայտարարել է վարչապետը, ապա նաև հավելել, որ իր այդ դիրքորոշումը բավարար չափով ազնիվ է։

«Հույս ունեմ, որ այս դիրքորոշումը Ջերմուկի բնակիչների համար հասկանալի և ընդունելի է։ Եթե Ջերմուկի օդը չի լինելու, ուրեմն հանքը չի լինելու», - ասել է Փաշինյանը։