Մարուքյանը կոչ է անում պարզել՝ ովքեր են Լիոնում պղծել Հայերի ցեղասպանության հուշահամալիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյբուքյան իր էջում անդրադարձել է մարտի 13-ի լույս 14-ի գիշերը Լիոնում Հայերի ցեղասպանության հուշահամալիրը պղծելու վանդալիզմի գործողություններին։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Կոչ եմ անում ՀՀ ԱԳՆ-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը, ինչպես նաև Ֆրանսիայի ոստիկանությանը ակտիվ քայլեր ձեռնարկել պարզելու նման վանդալիզմ գործած անձանց ինքնությունն ու նրանց պատասխանատվության կանչել, ինչպես նաև հետայսու իրականացնել հուշահամալիրի արդյունավետ պաշտպանություն»:

Հիշեցնենք, որ մարտի 13-ի լույս 14-ի գիշերը Լիոնի Անտոնին Պոնսե հրապարակում վանդալիզմի գործողություններ են կատարվել, որի արդյունքում պղծվել է Հայերի ցեղասպանության հուշահամալիրը։ 

Այս պահին չկան ենթադրություններ, թե ովքեր են իրական մեղավորները, այդուհանդերձ ահազանգ է ստացվել Ֆրանսիայի ոստիկանությանը, որպեսզի նրանք հստակեցնեն՝ ինչ է կատարվել, և դադարեցնեն վանդալիզմի գործողությունները Ֆրանսիայում։