Գավառի բնակչի թեստը բացասական է. Գեղարքունիքում կորոնավիրուս չկա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

կորոնավիրուս

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ.
Ուրախ եմ տեղեկացնել, որ Գավառի մեր բնակիչը անցավ կորոնավիրուսի հետազոտման թեստը և արձանագրվեց բացսական արդյունք։
Այս պահին մարզում կորոնավիրուսով վարակված կամ մեկուսացված դեպքեր չունենք։

Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, պահպանեք արտակարգ դրության կանոնները և եղեք առողջ»։