Ախալքալաքից թոքաբորբով հիվանդի մոտ կորոնավիրուս չի հաստատվել. Jnews

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

թեստ

Երեկ՝ կեսօրին, թոքաբորբով Ախալքալաքից Թբիլիսի տեղափոխված հիվանդի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Նրա վիճակը նորմալ է։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդը Թբիլիսիում թեստ է հանձնել, որի պատասխանը բասացական է եկել։

«Նրա վիճակը շատ լավ է, կորոնավիրուս չկա նրա մոտ, ինքը հիմա Ղուդուշաուրիի հիվանդանոցում է պառկած, թերապիայի բաժնում և երիկամներից է բուժվում»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասել է  Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանը։

Մարտի 27-ին Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանն ասել էր. «Հիվանդի մոտ կորոնավարակի ոչ մի ախտանիշ չկա: Նա անմիջական կապ չի ունեցել այն մարդկանց հետ, ովքեր եկել են Հայաստանից կամ Հունաստանից, պարզապես բարևել է նրանց: Այս մարդիկ արդեն դուրս են եկել ինքնամեկուսացման պայմաններից, նրանք առողջ են: Պացիենտի վիճակը գոհացուցիչ է»: