Պաշտպանության բանակում ամենօրյա ռեժիմով հակահամաճարակային միջոցառումներ են իրականացվում

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News   

Պաշտպանության բանակում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող հակահամաճարակային միջոցառումները:

Այդ գործընթացների շրջանակներում ամենօրյա ռեժիմով քլորակրի և պրեսեպտի լուծույթներով կատարվում են սոցիալ-կենցաղային օբյեկտների, ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկայի ախտահանիչ գործողություններ: