Վրաստանում կա կորոնավիրուսի գրանցված 67 դեպք. վերականգնվել է 9 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

վրաստան

Վրաստանում մարտի 24-ի ժամը 13:00-ի դրությամբ գրանցվել է ևս մեկ կորոնավիրուսով վարակման դեպք: Այսպիսով ընդհանուր հաշվով Վրաստանում վարակվել է 67 մարդ: Պաշտոնապես բուժված է համարվում 9 մարդ: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

Կարանտինային գոտում գտնվող քաղաքացիների քանակը թարմացված տվյալներով կտրուկ աճել է և կազմում է 4055 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 252 պացիենտ:

Հիշեցնենք, այսօր առավոտյան Վրաստանում գրանցվեց ևս 5 դեպք: