Թբիլիսիում 2 տարեկան երեխայի մոտ կորոնավիրուս է հաստատվել, ծնողները վարակված չեն. Aliq.ge

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

 

bab

Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել երկու տարեկան երեխայի մոտ: Վախտանգ Բոճորաշվիլիի անվան հիվանդանոցի  տնօրեն Կախա Իշխնելիի խոսքով՝ երեխայի վիճակը բավարար է: Այդ մասին հայտնում է Aliq.ge-ն։

Նշվում է, որ նրա ընտանիքը եղել է մեկուսացման պայմաններում, ու հերթական զննման արդյունքում վարակի գոյությունը հաստատվել է: Ծնողները վարակված չեն: Բժիշկը նշել է, որ այս վարակման բոլոր կոնտակները ճշտված են:

Ըստ վերջին տվյալների՝ Վրաստանում վարակվածների թիվը 79 է ապաքինվել է, 11 մարդ, կարանտինի ռեժիմում է 4427 մարդ, ստացիոնարում՝ 257։