Իրանի խորհրդարանի նախագահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

իրան

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է ցույց տվել, հաղորդում է IRIB հեռուստառադիոընկերությունը ՝ վկայակոչելով խորհրդարանի հասարակայնության հետ կապերի բաժնին, փոխանցում է РиаНовости-ն:

«Մի շարք ախտանիշների ի հայտ գալուց հետո խորհրդարանի նախագահն անցել է կորոնավիրուսի թեստ։ Արդյունքը՝ դրական: Այժմ նա կարանտինում է և բուժումներ է անցնում», - ասված է հաղորդագրության մեջ: