Փրկել կյանքեր, կտրել վարակի շղթան. տարօրինակ էր՝ ինչո՞ւ ընդդիմությունը սվիններով ընդունեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը տարօրինակ է համարում, որ ընդդիմադիրները սվիններով ընդունեցին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի հոդվածներում կատարված լրացումները։ 

Պատգամավորը դատապարտում է, որ որոշ ընդդիմադիրներ այս ցավալի իրավիճակում քաղաքական դիվիդենտներն են փորձում քաղել՝ խաղալով մարդկանց էմոցիանների և նյարդերի հետ։ 

«Այն որևէ կապ չունի անձնական տվյալների հետ։ Տեղորոշման միջոցով մարդկանց անուն ազգանուններն իմանալու կարիք էլ չկա։ Սա կյանքեր փրկելու, վարակի շղթան կտրելու համար է արվում։ Օրենքը պարտադրում է գործադիրին արտակարգ դրությունը ավարտվելուց անմիջապես հետո տվյալները ոչնչացնել»,- ասել նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։