«Աէրոֆլոտն» առաջին անգամ զիջել է ՌԴ-ում ամենից շատ չվերթներ կատարողի իր կարգավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

աէրոֆլոտ

Ապրիլի կեսերին «Աէրոֆլոտը» իր պատմության մեջ առաջին անգամ մեկ այլ ավիաընկերությանը զիջել է Ռուսաստանում ամենից շատ չվերթներ կատարողի կարգավիճակը, հաղորդում է «Վեդոմոստի» թերթը: Պարբերականի տվյալներով՝ անցած շաբաթվա վերջին «Աէրոֆլոտը» օրական միջինը 70-80 չվերթ է իրականացրել, մինչդեռ S7-ը 120-130 չվերթ է կատարել:

Ապրիլի 21-ին «Աերոֆլոտը», դատելով ընկերության կայքի տվյալներից, 27 չվերթ է ծրագրել Մոսկվայից Սոչի, Սանկտ Պետերբուրգ, Արխանգելսկ, Սիմֆերոպոլ, Կազան, Վլադիվոստոկ և այլ քաղաքներ: Այլ քաղաքներից Մոսկվա «Աերոֆլոտը» պլանավորում է կատարել 30 չվերթ: Մինչդեռ, S7-ը նույն օրը նախատեսել է 39 չվերթ Մոսկվայից և 34 չվերթ դեպի Մոսկվա:

Ընդ որում, S7-ը, ի տարբերություն «Աերոֆլոտի», թռչում է ոչ միայն Մոսկվա կամ Մոսկվայից, նրա ինքնաթիռները թռիչքներ են կատարում Ռուսաստանի մոտ 40 քաղաք և հակառակ ուղղությամբ Նովոսիբիրսկից: 1990-ական թվականներին S7-ը, որն այն ժամանակ կրում էր «Սիբիր» անվանումը, արդեն առաջ է անցել «Աերոֆլոտից» Ռուսաստանի ներսում կատարվող չվերթների թվով, սակայն միջազգային չվերթների հաշվին վերջինս, միևնույն է, առաջատար է եղել: Սակայն այժմ արտասահմանյան չվերթները երկու ընկերություններն էլ չեն կատարում՝ կապված COVID-19-ի պայմաններում միջազգային ավիահաղորդակցության փակման հետ։