ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդացության պիկը դեռ առջևում է. Պուտին. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

ռդ

Ռուսաստանին, ընդհանուր առմամբ, հաջողվում է հաղթահարել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի առաջին փուլի խնդիրները, սակայն հիվանդացության պիկը դեռ առջևում է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РиаНовости-ն:

«Արդյունքները ցույց են տալիս, որ մեզ հաջողվում է լուծել համաճարակի դեմ պայքարի առաջին փուլի խնդիրները, այն է՝ վարակի տարածման դանդաղեցումը, բայց դա ոչ մի դեպքում չպետք է մեզ հանգստացնի: Մասնագետների փոխանցմամբ՝ հիվանդացության պիկը դեռ առջևում է. այժմ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հարթենք այդ գագաթը»,- նշել Է Պուտինը ՌԴ-ում սանիտարահամաճարակային իրավիճակի շուրջ փորձագետների հետ կայացած խորհրդակցության ժամանակ:

Նշենք, որ ըստ օպերշտաբի փոխանցած տեղեկության՝ ՌԴ-ում 1 օրում կորոնավիրուսից 44 մարդ է մահացել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 405-ի: 

Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 47 121 դեպք, որից 3446 մարդ առողջացել է: