Արտավան գյուղում սողանքի պատճառով ճանապարհի որոշ հատված անանցանելի է, վնասվել է ջրագիծը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

բնություն

Ապրիլի 24-ին՝ ժամը 16:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի փողոցներից մեկում սողանքի հետևանքով ճանապարհի որոշ հատված անանցանելի է. վնասվել է ջրագիծը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Արտավան գյուղի «Աղքյենդ» կոչվող թաղամասի 17-րդ փողոցի ճամփեզրյա հատվածում տեղի է ունեցել սողանք (10 մ երկարությամբ, 10 մ լայնությամբ և 5 մ խորությամբ). ճանապարհին առկա են նաև բազմաթիվ ճաքեր:

Սողանքը վտանգ է ներկայացնում ճանապարհից 7 մ հեռավորության վրա գտնվող չբնակեցված տներից մեկին:

Փրկարարները սահմանազատել են ճանապարհի նշված հատվածը:

1