Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքի օդանավում 7 ազատ տեղ կա․ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

հասարակական

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է այսօր՝ ապրիլի 28-ին  Կիեւ-Երեւան-Կիեւ չարտերային թռիչքի ուղեւորների ցանկը:

Դեսպանատան գրառման մեջ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

կից ձեր ուշադրությանն ենք ներկայացնում SkyUp ընկերության ապրիլի 28-ի ժամը 15։00-ի Կիեւ-Երեւան չարտերային թռիչքի ուղեւորների ցուցակը։

Նախապես գրանցված անձանցից մի քանիսը տարբեր պատճառներով հրաժարվել են մեկնել։ Ինքնաթիռում կա ազատ 7 տեղ։

Խնդրում ենք ստուգել ձեր տվյալների առկայությունը ցուցակում, իսկ ովքեր չեն արձանագրվել, խնդրում ենք շտապ հաղորդագրություն ուղարկել դեսպանության FB էջին կամ զանգել մեզ թեժ գծով +380733737447»: