Արցախում մեկնարկել է զորակոչիկների բժշկական հետազոտման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News    

Ամառային զորակոչին ընդառաջ՝ Պաշտպանության Բանակի և առողջապահության նախարարության համատեղ ուժերով մեկնարկել է պարտադիր զինվորական ծառայության նախապատրաստվող քաղաքացիների բժշկական հետազոտման գործընթացը: Հետևելով համավարակի կանխարգելման կանոններին՝ այս անգամ փոփոխություններ են մտցվել կազմակերպչական աշխատանքներում: