ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Սահմանադրական կարգի տապալման համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը հանելու նախագիծը, որի հեղինակն էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, կառավարության մերժմանն է արժանացել: 24News-ի հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ ինքն այլ ակնկալիք չուներ, քանզի կառավարությունը «այժմ, և միշտ, և հավիտյանս» մեժում է իր բոլոր նախագծերը:
Խոսելով երկրում օրեցօր ահագնացող ատելության մթնոլորտից՝ պատգամավորը նշեց, որ դրա վերջը չի երևում: Հավելեց՝ բավական է հրապարակային ելույթ ունենա, և «թաղել» ցանկացողների բանակը սկսում է անեծքներ տեղալ:
«Ուզում ես մարդ թաղես, գնա թաղման բյուրոյի թափուր աշխատատեղի մրցույթի մասնակցիր, կամ կամավոր գերեզմանափոր դարձիր»,- համացանցում նման մեկնաբանություններ գրողներին խորհուրդ տվեց Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։