Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահին բաշխվել է 57.3 միլիարդ դրամ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

կորոնա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներին, որի շրջանակում արդեն բաշխվել է 57.3 միլիարդ դրամ: 

«Կառավարության ընդունած հակաճգնաժամային 1-ից 13-րդ միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է 57.3 միլիարդ դրամ:

Գումարը բաշխվել է շուրջ 23 հազար իրավաբանական և 825 հազար ֆիզիկական անձանց միջև:

Ուշադրությո՛ւն, այս թվերը չեն ներառում հակաճգնաժամային 14,15,16 միջոցառումները, որոնց իրագործումը ընթացքի մեջ է: Այս ծրագրերի իրագործման արդյունքում շահառու ֆիզիկական անձանց թիվը կգերազանցի 1 միլիոն 200 հազարը»,-գրել է վարչապետը: