Ովքեր կարող են օգտվել Կառավարության հակաճգնաժամային 10-րդ միջոցառումից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News 

Հակաճգնաժամային 10-րդ ծրագրով մինչև 136.000 դրամ միանվագ դրամական օժանդակություն է տրամադրվում միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք`

2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրություն կամ ինքնազբաղված անձ,

իրենց գործունեությունը սկսել են 2020թ-ի հունվարի 1-ից հետո և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր։

Այս մասին տեղեկացնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը: Մանրամասները՝ տեսանյութում: