Ռուսաստանը վարակվածների թվով առաջ անցավ Թուրքիայից՝ հայտնվելով 7-րդ հորիզոնականում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

ռդ
Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով առաջ անցավ Թուրքիայից: Այս պահին երկրում կա 124,054 վարակակիր, որից 1,222-ը մահացել է, 15,013-ը՝ ապաքինվել: ՌԴ-ում կա 107,819 վարակակիր, թեստ հանձնողների թիվը 3,945,518 է:

Թուրքիայում վարակվածների թիվը 122,392 է, որից 3,258-ը մահացել է՝ կրկնակիից ավելի քիչ, քան ՌԴ-ում, իսկ 53,808 մարդ ապաքինվել է: Երկրում ակտիվ վարակակիր է 65,326՝ մոտ 40 հազարով քիչ, քան ՌԴ-ում: Թուրքիայում արդեն 1,075,048 մարդ թեստ է հանձնել:

Այս պահին Ռուսաստանը աշխարհի երկրների ցանկում 7-րդն է, Թուրիքան՝ 8-րդը: 

Աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը 3,422,291 է, որից ակտիվ վարակակիր է 2,037,662 մարդ:

Առավել մանրամասն՝ worldometers.info-ում: