Բորիս Ջոնսոնը որդուն կոչել է COVID-19-ից իրեն բուժած բժիշկների պատվին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News      

Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նորածին որդին անվանակոչվել է Ուիլֆրեդ Լորի Նիկոլաս անունով։  Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով  Ջոնսոնի հարսնացուի ինստագրամյան էջը։

«Շնորհակալ եմ Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցի Առողջապահության ազգային ծառայության հիանալի թիմին, որ նրանք այդքան հոգ են տարել մեր մասին»,- գրել է Սայմոնդսը:

Նա հստակեցրել է, որ Ուիլֆրեդ անունը երեխային տրվել է վարչապետի պապի պատվին, Լորի անունը՝ ի պատիվ իր պապի, իսկ Նիկոլաս անունը՝ ի պատիվ երկու բժիշկների, որոնք վարչապետի կյանքը փրկել են հիվանդանոցում, որտեղ նա հայտնվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո:

Ուիլֆրեդ Ջոնսոնը լույս աշխարհ է եկել ապրիլի 29-ին։