Բորիս Ջոնսոնը մեկնել է Կիև և հանդիպել Զելենսկիի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անակնկալ այց է կատարել Ուկրաինա, որտեղ հանդիպում է անցկացրել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի փոխղեկավար Անդրեյ Սիբիգայի տարածած հաղորդագրությունում:

Նշենք, որ Ջոնսոնի այցը նախօրոք հայտարարված չի եղել անվտանգության նկատառումներով: